Միլանի «Ինտերի» վետերան պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին հնարավոր է, որ իր կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում՝ միանալով «Ալ-Հիլալին»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Աչերբին դեռ չի կայացրել վերջնական որոշում, սակայն տարբերակն արդեն լրջորեն քննարկվում է։
Նշենք, որ 37-ամյա պաշտպանի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Հնարավոր տրանսֆերը կարող է նոր զարգացում ստանալ նաև այն ֆոնին, որ «Ալ-Հիլալը» նոր մարզիչ է հրավիրել՝ Սիմոնե Ինձագիին, ով տարիներ շարունակ աշխատել է Աչերբիի հետ ինչպես «Ինտերում», այնպես էլ ավելի վաղ՝ «Լացիոյում»։