Հայտնի է Իսպանիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի լավագույն խաղացողը՝ Ֆրանսիայի դեմ հանդիպմանը փայլուն ելույթից հետո: Իսպանիան 5-4 հաշվով հաղթեց Ֆրանսիային, իսկ Յամալը դարձավ խաղի առանցքային ֆիգուրը՝ դառնալով դուբլի հեղինակ․ առաջին գոլը խփեց 11-մետրանոցից (54-րդ րոպե), երկրորդը՝ խաղային դրվագից (67-րդ րոպե):

ՈւԵՖԱ-ի դիտորդներն ընդգծել են Յամալի տպավորիչ հասունությունը և մշտական վտանգը հակառակորդի դարպասին՝ չնայած իր երիտասարդ տարիքին։ «Բարսելոնայի» rising star-ը ազգային հավաքականում արդեն ունի 20 հանդիպում՝ 6 գոլ և 9 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Ազգերի լիգայի եզրափակիչում՝ հունիսի 8-ին Մյունխենում, Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Գերմանիայի հետ՝ երրորդ տեղի համար։