«Մանչեսթեր Սիթիի» մարզիչը ամփոփել է 2024/25 մրցաշրջանը, որում իր թիմը երկար ժամանակ անց առաջին անգամ մնացել է առանց տիտղոսների։
«Դուք գնահատում եք երջանկությունը հաղթանակների պրիզմայով։ Ձեզ համար հաջողությունը միայն գավաթներն են։ Եվ սա է խնդիրը։ Ես չեմ պատրաստվում մեղադրել ինձ կամ խաղացողներին լավ կամ վատ մրցաշրջանի համար։ Հնարավոր է՝ այս տարի երրորդ տեղը գրավելը և չհանձնվելը ավելի մեծ նվաճում է, քան անցյալ տարվա տիտղոսը։ Սա ևս նվաճում է»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։