Ազգերի Լիգայի կիսաեզրափակիչ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց 5-4 հաշվով՝ Ֆուրիա Ռոխայի հաղթանակով։
Իսպանիայի հավաքականի կազմում առաջին խաղակեսում գոլեր հեղինակեցին Նիկո Ուիլյամսը և Միկել Մերինոն։ Երկրորդ կեսում Լամին Յամալի (54) և Պեդրիի (55) շնորհիվ խաղի հաշիվը դարձավ 4-0, որին ֆրանսիացիները պատասխանեցին Կիլիան Մբապպեի՝ 59-րդ րոպեին խփած գնդակով։
67-րդ րոպեին Լամին Յամալը խաղի հաշիվը դարձրեց 5-1։ Փոխարինման դուրս եկած Ռայան Չերկին գերազանց հարվածով 5-2 դարձրեց խաղի հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Լե Նորմանն ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Ռանդալ Կոլո-Մուանին ևս մեկ գնդակ ուղարկեց Ունաիյ Սիմոնի դարպասը և այդպիսով ձևակերպվեց խաղի վերջնական հաշիվը։
Արդյունքում Իսպանիան հունիսի 8-ին Ազգերի Լիգայի եզրափակչում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ, որը դուրս է թողել պայքարից Գերմանիայի ընտրանուն։