«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ միլանյան թիմի նոր մարզական տնօրեն Իգլի Տարեն երազում է 39-ամյա խորվաթի հետ պայմանագիր կնքելու մասին։
Մայիսի 22-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց, որ կիսապաշտպանը կլքի թիմը 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Մոդրիչը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։
Կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 590 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 43 գոլ և կատարելով 95 գոլային փոխանցում։ Նա մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2012 թվականին «Թոթենհեմից»։