«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում։
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է 25-ամյա կանադացու ծառայություններով։ Թուրինյան ակումբը բանակցություններ է վարում հարձակվողի հնարավոր տրանսֆերի շուրջ՝ որպես ազատ գործակալ։
Անցած մրցաշրջանում Դևիդը անցկացրել է 49 հանդիպում, խփել 25 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։