Հարձակվող Էդին Ջեկոն կարող է շարունակել իր կարիերան Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տվյալներով՝ 39-ամյա բոսնիացին հետաքրքրված է երկու իտալական ակումբներով։ Ջեկոն նախկինում հայտարարել էր «Ֆեներբախչեից» հեռանալու մասին, որտեղ նա անցկացրել է երկու տարի։
Անցած մրցաշրջանում Ջեկոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։