Ֆրանսիական հեղինակավոր ակումբը հետաքրքրված է Կևին Դե Բրույնեի ծառայություններով

«Նապոլին» միակ եվրոպական ակումբը չէ, որը մասնակցում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի համար մրցավազքին։

«Corriere dello Sport»-ի տվյալներով՝ բելգիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև ֆրանսիական «Մարսելը», սակայն խաղացողը նախընտրել է տեղափոխվել Նեապոլ։ 33-ամյա կիսապաշտպանի՝ Իտալիայի չեմպիոնի կազմը համալրելու մասին, ենթադրվում է, որ կհայտարարվի առաջիկա օրերին։

«Մանչեսթեր Սիթիում» տասը տարի անցկացնելուց հետոԿևին Դե Բրույնեն կդառնա ազատ գործակալ։ «Սիթիի» լեգենդի հավակնորդների թվում էին «Չիկագո Ֆայրը» և MLS-ի այլ ակումբներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։