Յան Բիսսեկը չի կարողանա օգնել Գերմանիայի հավաքականին

Միլանի «Ինտերի» պաշտպան Յան-Օրել Բիսեկը լուրջ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի դեմ խաղում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել փոխարինման, սակայն ընդամենը ութ րոպե անց ստիպված էր լքել այն մկանային վնասվածքի պատճառով՝ աջ ոտքի հետնամասում։

Բիսեկի ապաքինման ժամկետը դեռ չի հայտարարվել, սակայն հաստատվել է, որ նա չի կարող մասնակցել Գերմանիայի հավաքականի խաղերին Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում։ Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Թիլո Քերերը՝ «Մոնակոյի» պաշտպան։

Գերմանիան հունիսի 4-ին կխաղա կիսաեզրափակիչում՝ Պորտուգալիայի դեմ։ Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին։