Էմիլիանո Մարտինեսը խոսել է իր ապագայի մասին

«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է ակումբից հնարավոր հեռանալու մասին: Տարբեր աղբյուրներ 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրում են ինչպես եվրոպական գրանդներին, այնպես էլ Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներին:

«Իմ ապագան՞: Չգիտեմ, ես հիմա ազգային հավաքականի հետ եմ, այնպես որ այս պահին մտածում եմ միայն ազգային հավաքականի մասին: Արդյո՞ք ես ուզում եմ տեղափոխվել այլ ակումբ: Տրանսֆերային պատուհանը նոր է բացվել, շատ բան կա անելու», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը:

Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Էմիլիանո Մարտինեսի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո: Դարպասապահի պայմանագիրը «Վիլյանների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։