«Չելսին» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» սանի հետ

«Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապը կշարունակի իր կարիերան «Չելսիում»։

Ըստ The Athletic-ի՝ լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է անձնական ​​պայմանագրի պայմանները 22-ամյա Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի հետ։

Լիամ Դելապը «Չելսիի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը։ Ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննման առաջին փուլը։

Լիամ Դելապը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Նա «Իփսվիչ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը խփել է 12 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում Պրեմիեր Լիգայի 37 խաղում։

Transfermarkt-ը անգլիացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։