Մեկ մրցաշրջանում 100 միլիոն եվրո աշխատավարձ․ Զինեդին Զիդանը պատասխանել է առաջարկին

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի շռայլ առաջարկը։

L’Equipe-ի տվյալներով՝ 52-ամյա մասնագետը հրաժարվել է գլխավորել «Ալ-Հիլալի» մեկ տարվա պայմանագիրից՝ մրցաշրջանի համար 100 միլիոն եվրո աշխատավարձով։

Զինեդին Զիդանի մերժումից հետո «Ինտերը» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին համարվում է «Ալ-Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։

Պրո լիգայի նախորդ մրցաշրջանում «Ալ-Հիլալը» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մայիսի սկզբին Ժորժե Ժեզուսը հեռացվել է սաուդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։