Հայտնի է, թե ովքեր կմրցեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում

Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթելուց հետո ՊՍԺ-ն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում:

Այսպիսով, փարիզցիները օգոստոսի 13-ին կմրցեն «Թոթենհեմի» դեմ:

Խաղը կկայանա Իտալիայի Ուդինե քաղաքում՝ «Ուդինեզե» մարզադաշտում:

Սա ՊՍԺ-ի երկրորդ մասնակցությունն է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությանը: 1996 թվականին ֆրանսիական ակումբը, որպես Գավաթակիրների գավաթի հաղթող, պարտվեց «Յուվենտուսին» ընդհանուր 2-9 հաշվով:

«Թոթենհեմը» Սուպերգավաթի խաղարկությանը կմասնակցի առաջին անգամ: