«Թոթենհեմի» չորս ֆուտբոլիստներ լքել են ակումբը

Լոնդոնի «Թոթենհեմը» տեղեկացրել է, որ թիմը լքել են միանգամից չորս ֆուտբոլիստներ։ Ակումբը հայտարարել է, որ դարպասապահներ Ֆրեյզեր Ֆորսթերը և Ալֆի Ուայթմանը, ինչպես նաև իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոն խզել են պայմանագրերը և հեռացել թիմից։

Գերմանացի հարձակվող Տիմո Վերները ևս լքել է «Թոթենհեմը» վարձակալության ժամկետի ավարտից հետո՝ վերադառնալով իր հիմնական ակումբ՝ «Լայպցիգ»։