Բրեդլի Բարկոլան կարող է շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայում

ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է El Nacional-ը:

Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են երեք անգլիական ակումբներ՝ «Նյուքասլը» , «Արսենալը»  և «Թոթենհեմը»:

Ասվում է, որ ՊՍԺ-ն կարող է վաճառել Բարկոլային՝ մոտ 50 միլիոն եվրո առաջարկելու դեպքում: Այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 57 խաղի, խփել է 21 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում:

Բարկոլայի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո: