«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ապագան մնում է անորոշ։ Բրազիլացին կարող է լքել մադրիդյան ակումբը այս ամռանը։
Ֆուտբոլիստը այժմ սպասում է թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ իր ապագայի մասին զրույցին։ Այս ֆոնին Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին», հետևում են Ռոդրիգոյի իրավիճակին։
AS-ը հայտնում է, որ «Չելսին» նախատեսում է ակտիվ տրանսֆերային պատուհան անցկացնել՝ հաջորդ մրցաշրջանում լավ հանդես գալու համար։ «Թոշակառուները» կարծում են, որ 24-ամյա Ռոդրիգոն լավ լրացում կլինի՝ հաշվի առնելով նրա մակարդակը, կարողությունները և ներուժը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։