«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է դառնալ «Մոնակոյի» ֆուտբոլիստ։
Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մոնակոյի» ղեկավարությունը Դե Խեային ներառել է ամռան համար հավանական տրանսֆերների ցանկում։
Այս մրցաշրջանում 34-ամյա իսպանացին «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ, բաց է թողել 50 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։