Կիլիան Մբապպեի դատական ​​հայցից հետո դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի 55 միլիոն եվրոյի հաշիվների սառեցումը

Փարիզի դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի հաշիվների վրա 55 միլիոն եվրոյի սառեցումը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի կողմից ներկայացված դատական ​​​​հայցից հետո։ Այս մասին հայտնում է France Presse-ը։

26-ամյա ֆրանսիացին պահանջել է 55 միլիոն եվրո, որը նա չի ստացել բոնուսների և աշխատավարձի տեսքով փարիզյան ակումբում։ Ի պատասխան՝ ՊՍԺ-ի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով 98 միլիոն եվրո փոխհատուցում, ինչպես նաև խնդրել են վերացնել միջոցների առգրավումը, քանի որ ֆուտբոլիստը բավարար ապացույցներ չի ներկայացրել իր պահանջները հիմնավորելու համար։

Կիլիան Մբապպեն միացել է «Ռեալ Մադրիդին» 2024 թվականի ամռանը և ակումբի հետ իր առաջին մրցաշրջանում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»։ Մրցանակը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին։