«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է տեղափոխվել «Մոնակո»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը իր գործակալի համար առաջնահերթություն է դարձրել «Մոնակո» տեղափոխությունը։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լոնդոնի «Չելսին» պայքարի մեջ է մտել Լիգա 1-ի ակումբներից մեկի հետ Ֆատիի տրանսֆերի համար։
Անցած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր մրցաշարերում, բայց չի կարողացել գոլ խփել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։