Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո անդրադարձել է իր ապագային

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Կարճատև հանգիստ, իսկ հետո՝ Դանիայի հավաքական։ Տեսնենք, թե որտեղից կսկսվի հաջորդ մրցաշրջանը։ Այս պահին որևէ կոնկրետ բան չկա, բայց կան տարբերակներ», – Էրիկսենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Քրիստիան Էրիկսենի թիմից հեռանալու մասին։