Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչից իր սպասելիքների մասին։
«Չնայած ես Մարսելից եմ, կարծում եմ, որ ՊՍԺ-ն պետք է հաղթի», – Զիդանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Չեմպիոնների Լիգայի 2025 թվականի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ ՊՍԺ-ն և «Ինտերը» վճռորոշ խաղում կպայքարեն տիտղոսի համար։