«Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի նախաշեմին իր կարճ ցուցակում ներառել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։
Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած լոնդոնյան ակումբի կողմից հարձակվողի նկատմամբ հետաքրքրությանը, նա «զինագործների» համար առաջնահերթ տարբերակ չէ։ Սակայն մոտ 10 օր առաջ «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան հեռախոսազրույց է ունեցել Լեաուի հետ։
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։