«Մոնակոն» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններ են վարում իսպանացի ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ նրան պարտադիր գնելու հնարավորությամբ։
Նշվում է, որ Ֆատին ինքը վճռականորեն տրամադրված է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու հարցում։
Այս մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։