«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի նախօրեին ակտիվացրել է երկարաժամկետ դարպասապահի որոնումները։
Լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում 22-ամյա «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկիի և 22-ամյա «Բարնլիի» դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
«Չելսին» կարծում է, որ թիմի ներկայիս դարպասապահներ Ռոբերտ Սանչեսը և Ֆիլիպ Յորգենսենը չեն կարողացել ցուցադրել իրենց ողջ ներուժը։
Բացի այդ, թիմը դժգոհ է Ռոբերտ Սանչեսի թույլ տված սխալների քանակից։