Ռաուլը կհեռանա «Ռեալից» Խաբի Ալոնսոյի պատճառով

«Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաուլը կլքի իր պաշտոնը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո։

Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաուլը երազում էր գլխավորել առաջին թիմը և շատ հիասթափված էր, որ մադրիդյան ակումբը Խաբի Ալոնսոյին ընտրեց որպես Կառլո Անչելոտտիի փոխարինող։

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին Լա Լիգայում «Ռեալ Մադրիդի» վերջին հանդիպումից հետո կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից և կանցնի աշխատանքի Բրազիլիայի ազգային հավաքականում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաուլը լուրջ առաջարկներ ունի «Լիդսից», «Վիլյառեալից» և «Շալկեից»։