«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է տեղափոխվել «Քրիստալ Փելես», որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ջեյմի Վարդին նախկինում վստահորեն հայտարարել էր, որ կշարունակի կարիերան «Լեսթերից» հեռանալուց հետո։
Նա «Աղվեսների» կազմում հանդես է գալիս 2012 թվականից, և ակումբի հետ նա դարձել է Անգլիայի չեմպիոն 2016 թվականին և նվաճել Անգլիայի գավաթը 2021 թվականին։