Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Կառլո Անչելոտիի «Ռեալ Մադրիդից» հեռանալու լուրը։

«Նա անհավանական աշխատանք կատարեց «Ռեալ Մադրիդում» և մեծ հաջողությունների հասավ։ Նա իսկական ջենտլմեն է, աշխարհի լավագույն և ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Ես նրան մաղթում եմ ամենայն բարիք։ Նա կմիանա հիանալի թիմի և կկարողանա շարունակել իր հաջողության ուղին Բրազիլիայի ազգային հավաքականի հետ», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Մայիսի 12-ին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարեց 65-ամյա իտալացու հետ պայմանագիր կնքելու մասին, ով կլքի մադրիդյան թիմը 2024/25 մրցաշրջանի ավարտին։