«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ միշտ կսիրի այս ակումբը։
Հիշեցնենք, որ իտալացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես միշտ կսիրեմ «Ռեալ Մադրիդը»»։ «Ռեալ Մադրիդը» յուրահատուկ ակումբ է և արժանի է բոլորի կողմից հատուկ վերաբերմունքի։ Ամեն օր», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտտիի հրաժարականի մասին կհայտարարվի «Բարսելոնայի» հետ խաղից հետո, որը կկայանա մայիսի 11-ին։