«Ֆիորենտինան» ձեռք կբերի Ռոբին Գոսենսի տրանսֆերը

Ձախ պաշտպան Ռոբին Գոսենսն, ով անցյալ ամռան վերջին վարձակալությամբ է «Ֆիորենտինա» տեղափոխվել «Ունիոն Բեռլինից», գերազանցել է «Մանուշակների» կազմում խաղերի մասնակցության 60%-ը, ուստի նա կարող է շարունակել հանդես գալ արդեն որպես իտալական ակումբի ֆուտբոլիստ։

«Ֆիորենտինան» 30-ամյա Գոսենսի համար կվճարի 7.5 միլիոն եվրո։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Ռոբին Գոսենսը «Ֆիորենտինայի» կազմում մասնակցել է 37 խաղի, խփել վեց գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։

«Ֆիորենտինան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է ութերորդ տեղը։ Հինգշաբթի օրը թիմը կանցկացնի Կոնֆերենցիայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը «Բետիսի» դեմ։