Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4-3) «Բարսելոնայի» պարտության մեղավորի վերաբերյալ։
««Բարսելոնայի» պարտության մեջ մեկ մեղավոր կա՝ դա Ֆլիկն է։ Ես վերջին րոպեներին խաղադաշտ դուրս չէի բերի Լևանդովսկուն», – Կապելոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Հիշեցնենք, որ միլանյան գրանդը դիմակայության երկու խաղերի արդյունքում հաղթեց 7։6 հաշվով և իր պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-ին։