Գերմանացի վինգեր Լերոյ Սանեն կարող է լքել «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Այս մասին հայտնում է Sports.Yahoo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը չեն համաձայնվել նոր աշխատանքային պայմանագիր կնքել։ Սանեն կարող է շարունակել կարիերան Իսպանիայի առաջնությունում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերել կատալոնական «Բարսելոնան»։
29-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ, խփել 11 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։