«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից։
«Լիվերպուլում» 20 տարի անցկացնելուց հետո ժամանակն է, որ հաստատեմ․ մրցաշրջանի վերջում կհեռանամ։ Սա, անկասկած, կյանքիս մեջ կայացրած ամենադժվար որոշումն է։
Այս ակումբը 20 տարի շարունակ իմ ամբողջ կյանքն է եղել՝ իմ ամբողջ աշխարհը։ Ակադեմիայից մինչև հիմա, ակումբի ներսում և դրսում բոլորի կողմից զգացած աջակցությունն ու սերը հավերժ կմնան ինձ հետ։ Ես հավերժ պարտական կլինեմ բոլորիդ։
Իմ խորագույն երախտագիտությունը բոլորին՝ մարզիչներին, ղեկավարներին, թիմակիցներին, աշխատակիցներին և մեր անկրկնելի երկրպագուներին՝ այս 20 տարիների համար»,- գրել է Առնոլդը իր սոցցանցի էջում։
26-ամյա անգլիացին «Լիվերպուլի» կազմում մեկ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և երկու անգամ դարձել Անգլիայի չեմպիոն։ Մերսիսայդցիների կազմում անցկացրած 257 խաղում Առնոլդը խփել է 18 գոլ և կատարել 67 գոլային փոխանցում։