«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատանքի առաջարկ է կատարել Լուիշ Կամպուշին

«Պարի Սեն Ժերմենի» խորհրդատու Լուիշ Կամպուշը կարող է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Պորտուգալացու ներկայիս պայմանագիրը փարիզցիների հետ լրանում է մրցաշրջանի վերջում, և այս պահին կողմերի միջև որևէ համաձայնություն չկա։

Ինչպես հաղորդում է լրագրող Սաշա Տավոլիերին, ֆունկցիոները բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հավանական գործարքի մանրամասները պետք է շուտով հայտնի դառնան։

Լուիս Կամպոսը ՊՍԺ-ում է 2022 թվականի ամռանից և կարևոր դեր է խաղում ֆրանսիական գրանդի տրանսֆերային գործընթացներում։

Ավելի վաղ մասնագետի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ առաջատար ակումբներ՝ Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին»։