Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկը» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղը ավարտվեց անգլիական թիմի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Կազեմիրոն, րոպեներ անց տանտերերի պաշտպան Դանի Վիվիան կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Առաջին խաղակեսում անգլիական թիմը ևս երկու անգամ գրավեց բասկայն թիմի դարպասը՝ դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։
Երկրորդ խաղակեսում գոլոր չգրանցվեցին։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում «Թոթենհեմը» տանը հաղթեց «Բոդո-Գլիմտին»։ Հանդիպումը ավարտվեց 3-1 հաշվով։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 8-ին։