«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խնդիրներ չունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Իսպանական լրատվամիջոցներում վերջերս տարածված տեղեկատվության համաձայն՝ «արքայական» ակումբի ղեկավարը հավանություն չի տվել իտալացու` հունիսին Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում նշանակվելուն։
Անչելոտիի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ լրանում է միայն հաջորդ տարի, և «սերուցքայինների» ղեկավարությունը մտադիր չէ վճարել մասնագետի փոխհատուցումը նրա հեռանալու դեպքում մինչև ակումբային աշխարհի առաջնությունը։
Marca-ի տվյալներով՝ ստեղծված իրավիճակից անկախ, մարզիչը որևէ կոնֆլիկտ չունի Պերեսի հետ. նրանց միջև լիակատար փոխըմբռնում կա։ Այս պահին երկուսն էլ կենտրոնացած են Իսպանիայի առաջնության եզրափակիչ խաղերի վրա։