«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ «Բարսելոնայի» (3-3) հետ կայացած խաղում հաղթահարել է 11.82 կիլոմետր տարածություն։
36-ամյա հայ ֆուտբոլիստը այս ցուցանիշով երկու թիմերի կազմում ցույց տվեց լավագույն արդյունքը։ Առաջին եռյակում էին նաև Նիկոլո Բարելան և Ֆրենկի դե Յոնգը՝ համապատասխանաբար 11.72 և 11.3 կիլոմետր հաղթահարած տարածություններով։
Միջին հաշվով, այս հանդիպմանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հաղթահարել են 10.58 կիլոմետր, մինչդեռ «Ինտերի» ֆուտբոլիստները՝ 10.85 կիլոմետր։