«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը պատասխանել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։
«Ես ինձ չեմ համեմատում որևէ մեկի հետ, այդ թվում՝ Մեսսիի։ Ես հիանում եմ Լեոյով, նա պատմության մեջ լավագույնն է։
Ես պարզապես փորձում եմ կատարելագործվել, ինձ այլ խաղացողների հետ համեմատելն անիմաստ է», – Յամալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 778 խաղ բոլոր մրցաշարերում, խփել 672 գոլ և կատարել 303 գոլային փոխանցում։