«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացել է հինգերորդ հորիզոնական։
Ֆուտբոլիստը իր 185-րդ գոլը խփեց Պրեմիեր Լիգայում 34-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ խաղում (5-1)։
Սալահը այս ցուցանիշով գերազանցել է արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին (184) և այժմ Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն է օտարերկրացիների շրջանում։
Նա զիջում է միայն անգլիացիներ Էնդի Քոուլին (187), Ուեյն Ռունիին (208), Հարի Քեյնին (213) և Ալան Շիրերին (260)։