Քրիստիան Ռոմերոն կարող է տեղափոխվել մադրիդյան թիմ

«Թոթենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա արգենտինացին հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդով»։ Մադրիդյան ակումբը խաղացողին համարում է ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակներից մեկը։

Ռոմերոն այս մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։