«Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էդեն Ազարը մասնակցել է «Մալյորկա 312» սիրողական մրցարշավին։
Բելգիացի մարզիկը 34 տարեկանում անցել է 167 կմ։
Ազարը իր նվաճումը նշել է վերջնագծի մոտ գարեջրի տուփով։
Ազարը 2007-ից 2023 թվականներին խաղացել է «Լիլի», «Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» կազմում, իսկ Բելգիայի հավաքականի կազմում նվաճել է 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։