«Ռեալը» հույս ունի, որ սպորտի բարձրագույն խորհուրդը կամ ՖԻՖԱ-ն կմիջամտեն մրցավարի հետ կապված իրավիճակին

«Ռեալ Մադրիդը» հույս ունի, որ CSD-ն կամ ՖԻՖԱ-ն կմիջամտեն մրցավարական իրավիճակին: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր «Բարսելոնայի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ մադրիդյան ակումբը սպասում է, որ Բարձրագույն սպորտային խորհուրդը կամ Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան կարձագանքի Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական կազմի նշանակման շուրջ ծագած սկանդալին։

Ավելի վաղ «Ռեալը» չափազանց զայրացած էր արձագանքել մրցավարների հայտարարություններին։

«Արքայական» ակումբը համառորեն խնդրել էր Ֆուտբոլի ֆեդերացիային հեռացնել Ֆուերտեսին և Բենգոեչեային խաղից։ Մադրիդյան ճամբարը վստահություն էր հայտնել, որ ասվածից հետո մրցավարները չեն կարողանա անաչառ որոշումներ կայացնել։

Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ կհանդիպեն «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը», կկայանա այսօր Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: