Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողները կլքեն թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդը և Անտոնին, հավանաբար, այլևս չեն խաղա «Կարմիր սատանաների» կազմում։

«Աղբյուրները ինձ ասում են, որ Անտոնին և Ռեշֆորդը հաջորդ մրցաշրջանում չպետք է խաղան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում», – իր YouTube ալիքում ասել է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անցյալ ձմռանը Ռեշֆորդը վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա», իսկ Անտոնին՝ «Բետիս»։

Պրեմիեր Լիգայի 33 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 38 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։