«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե արդյոք կիսապաշտպան Ռոդրին կկարողանա մասնակցել Անգլիայի գավաթի եզրափակչին, եթե «Քաղաքայիները» հասնեն այդ փուլ։
«Չգիտեմ։ Նա մեզ հետ մարզվել է ամեն անգամ և լավ է հանդես գալիս։ Բայց ազնվորեն ասած՝ չգիտեմ։
Ռոդրին ուզում է խաղալ, բայց բժիշկները կարող են ինձ ասել. «Նրան կարող եք մի քանի րոպե տրամադրել» կամ նման մի բան։ Այդ դեպքում ես կվստահեմ բժիշկներին», – ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսսի» հետ ապրիլի 27-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։