«Բետիսը» որոշում է կայացրել թիմի վինգեր Անտոնիի վերաբերյալ։
Ըստ The Telegraph-ի՝ Լա Լիգայի ակումբը ցանկանում է երկարաձգել բրազիլացու վարձակալության պայմանագիրը ևս մեկ տարով՝ մինչև 2025/2026 մրցաշրջանը։ «Բետիսը» ներկայումս պատրաստում է համապատասխան առաջարկ։
Անտոնին միացել է «Բետիսին» հունվարին։ Այդ ժամանակից ի վեր բրազիլացին 18 խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
«Բետիսը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում հինգերորդ տեղում է։