Նիկո Ուիլյամսը հայտնել է Ա Սերիայում իր սիրելի ֆուտբոլիստների անունները

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը հայտնել է Ա Սերիայում իր սիրելի ֆուտբոլիստների անունները։

«Ես շատ եմ սիրում Պաոլո Դիբալային և Մարկուս Թյուրամին, Ռաֆայել Լեաուն նույնպես շատ ուժեղ է։ Իտալիան յուրահատուկ երկիր է, այստեղի մարդիկ շատ լավ են վերաբերվում ինձ։

Չնայած Եվրոպայի առաջնությունում կրած պարտությանը, նրանք մեծ սիրով վերաբերվեցին ինձ», – Ուիլյամսի խոսքերն է մեջբերում «Milan News»-ը։

Այս մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 խաղ, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։