«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան սկսում է իր կարիերան խառը մարտարվեստում (MMA)։
Ինչպես հայտնում է AS-ը, 43-ամյա ֆրանսիացին իր առաջին մենամարտը կանցկացնի Փարիզում՝ մայիսի 23-ին։ Պրոֆեսիոնալ մարտիկների լիգան դեռևս չի հայտնել, թե ով կլինի Էվրայի մրցակիցը։ Պատրիս Էվրան արդեն ցանկություն է հայտնել մենամարտել Լուիս Սուարեսի հետ։ Մի ժամանակ ֆրանսիացու և ուրուգվայցու միջև կոնֆլիկտ էր եղել։
Նշենք, որ Պատրիս Էվրան իր ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին։