Մարկուս Բաբելը «Լիվերպուլին» առաջարկել է Դարվին Նունյեսին փոխարինել Հարի Քեյնով

«Լիվերպուլի», «Բավարիայի» և «Համբուրգի» նախկին խաղացող Մարկուս Բաբելը հայտարարել է, որ մերսիսայդյան ակումբը պետք է ուշադրություն դարձնի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին, եթե հարձակվող Դարվին Նունյեսը ամռանը լքի թիմը։

«Նունյեսը պետք է ավելի հաճախ խաղա։ Բայց եթե «Լիվերպուլը» պատրաստվում է վաճառել Նունյեսին այս ամռանը և եթե նրանք իսկապես ցանկանում են ձեռք բերել լավագույն ռմբարկու, ապա պետք է ուշադրություն դարձնեն Հարի Քեյնին։ Նա շատ բան ունի առաջարկելու, եթե վերադառնա Պրեմիեր Լիգա», – Բաբելի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նունյեսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։