Դորտմունդի «Բորուսիա» դարպասապահ Գրեգոր Կոբելը կարող է լքել ակումբը այս ամռանը։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի տվյալներով՝ Շվեյցարիայի հավաքականի դարպասապահով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Չելսին» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը առաջիկա օրերին Լոնդոնում կհանդիպի անգլիական ակումբների ներկայացուցիչների հետ։
Կոբելի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։