«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա կինը՝ Քրիստինա Սերրան, որոշել են վերականգնել իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է այս տարվա հունվարին։ Նրանք ամուսնալուծության դիմում չեն ներկայացրել, բայց ցանկանում էին առանձին ապրել՝ իսպանացու՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելու որոշման պատճառով։ Սերրան, իր հերթին, ցանկանում էր ապրել Բարսելոնայում։
Այժմ զույգը մի քանի օր միասին է անցկացրել Զատկի տոների ընթացքում, որից հետո որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ։
Նշվում է, որ Գվարդիոլան պարտավորվել է շաբաթը մեկ անգամ Մանչեսթերից Բարսելոնա թռչել մասնավոր ինքնաթիռով, որը ակումբը կտրամադրի նրան, որպեսզի տեսնի Քրիստինային և նրա դստերը՝ Վալենտինային։ Մարզիչը ցանկանում է պահպանել հարաբերությունները կնոջ հետ։