«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է beIN Sports-ը։ Այս տեղեկատվությունը հաստատել են նաև CNN-ը և Goal-ը։
Նշվում է, որ ղեկավարությունը դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար, չնայած ներկայիս մարզիչ Ռոբերտո Մարտինեսի աշխատանքի դրական գնահատականին։
Եթե բանակցությունները հաջող լինեն, Ժոզեն կվերամիավորվի Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որի հետ նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում» 2010-ից 2013 թվականներին։
Մոուրինյոյի գլխավորությամբ Ռոնալդուն անցկացրել է 164 հանդիպում, դարձել է 168 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։